
Այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է Քննչական կոմիտեի ջանքերով. Հովհաննես Խուդոյան

Իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ ձերբակալված անձի ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ/սկզբից փնտրվում էր զենք/` քննչականը որոշեց շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը։
Մինչ այս պահը մեծ պատասխանատվությունը ոստիկանությանն էր` օպերատիվ տվյալների կեղծման համար, այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև քննչական կոմիտեի ջանքերով։
Նկարում` ապօրինի վերցված թռուցիկը
Հ.գ. ձերբակալումների դեմ ներկայացվել են բողոքներ, վաղը ներկայացվելու է հաղորդում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ։
Քիչ հետո ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտից կներկայացնեմ հավելյալ տեղեկատվություն»։