Թուրքիան նպատակադրված է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանռության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 101-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան հաստատակամ է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանռության ծավալները 8 լրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` դեսպանը մատնանշել է, որ աշխարհում գոյություն ունի եզակի եղբայրություն Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։
Ի հավելում խոսքերի` Բաղչըն մասնավորապես նշել է․ «Ադրբեջանը սեփական ուժի հաշվին ապահովել է այն արդարությունը, որը համաշխարհային համակարգը չկարողացավ ապահովել Հարավային Կովկասում։ Բոլորը պետք է իմանան, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունից կշահի ոչ միայն տարածաշրջանը, այլ նաև ողջ աշխարհը։ Այս ճանապարհին Թուրքիան մշտապես կլինի Ադրբեջանի կողքին ու այս բարեկամությունը ոչ մի ուժ չի կարողանա փչացնել»։
Դեսպանը նաև հայտնել է, որ «Թուրքիան լիովին աջակցում է Ղարաբաղի վերադարձին» և իր ձեռնարկած շինարարական աշխատանքներով նպաստում է այդ գործընթացին։