Խորհրդարանական ընտրություններում առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ 2137 ընտրատեղամասերի արդյունքներով՝ հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են հինգ կուսակցություններ։

«Վրացական երազանք»՝ 52,94 տոկոս; «Կոալիցիա հանուն փոփոխությունների – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա» – 11,9; «Միասնություն – Ազգային շարժում» – 9, 79; «Ուժեղ Վրաստան՝ Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության»՝ 9,05 տոկոս; «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 8,26 տոկոս։ Հաշվարկված է 3111 շրջանների գրեթե 69 տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս