Իրանը հերքել է երկրի տարածքում 20 կետի ոչնչացման մասին Իսրայելի տեղեկությունները

Իրանական իրազեկ աղբյուրները հերքել են երկրի 20 կետերին հարվածներ հասցնելու մասին Իսրայելի հայտարարությունները։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ իրանական իրազեկ աղբյուրները հայտարարել են, որ իսրայելական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ հավելելով, որ թիրախների թիվն ավելի քիչ է եղել, քան նշվում է։

Աղբյուրը նաև հաղորդվում է, որ իսրայելական ուժերի գործողություններն իրականացվել են Իրանի սահմանից դուրս և սահմանափակ վնասներ են պատճառել։

«Այն լուրերը, թե իբր 100 իսրայելական ռազմական ինքնաթիռներ մասնակցել են հարվածին, ևս ամբողջովին սուտ են, քանի որ Իսրայելը փորձում է գերագնահատել իր թույլ հարձակումը», – հավելել է աղբյուրը:

Աղբյուրը նաև հաստատել է ավելի վաղ հայտնված տեղեկությունը, որ Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական կենտրոններից ոչ մեկը չի թիրախավորվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031