
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը:Փաշինյանը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին: