Բաժիններ՝

Առավոտյան սուրճի ազդեցությունը՝ արյան հետազոտությունների վրա

Վարակաբան Վերա Սերեժինան «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում գնահատել է սուրճի ազդեցությունը արյան հետազոտությունների վրա։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, բժիշկները խորհուրդ չեն տալիս անալիզներ հանձնելուց առաջ սուրճ խմել, հատկապես եթե դրանք առավոտյան թեստեր են, և թույլ են տալիս խմել միայն չգազավոված ջուր, այն էլ՝ փոքր քանակությամբ։

«Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սուրճը կարող է ակտիվացնել արյան մակարդման համակարգը, ինչը հանգեցնում է դրա խտացմանը և, հետևաբար՝ բարդացնում է թեստ անցնելու գործընթացը: Ջուրը, ընդհակառակը, արյունն ավելի ջրիկ է դարձնում և օգնում բուժաշխատողներին ավելի հեշտությամբ հաղթահարել այդ պրոցեդուրան»,- բացատրել է նա:

Եթե ​​անալիզները նախատեսված են օրվա երկրորդ կեսին, և սուրճ խմելու և թեստերի միջև 3-4 ժամ կա, կարող եք խմել այս ըմպելիքը, պարզաբանել է Սերեժինան։

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ, մասնագետի խոսքով, սուրճն ուղղակիորեն չի ազդում մեզի անալիզի վրա՝ մեզի առավոտյան բաժինը գիշերվա ընթացքում կուտակվում է միզապարկում և դրա վրա չեն ազդում առավոտյան խմած ըմպելիքները։

Տեսանյութեր

Լրահոս