Բաժիններ՝

Մեսին արժանացել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի մրցանակին

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Մայամի Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի մրցանակին:

Մրցանակը Մեսիին հանձնել է իսպանական Marca պարբերականը: Լիոնել Մեսին պրոֆեսիոնալ կարիերայում նվաճեց 46-րդ տիտղոսը` դառնալով պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ:

Մինչ այս 44 տիտղոսով լավագույնը բրազիլացի Դանի Ալվեսն էր:

Անհատական մրցանակների քանակով Մեսին ունի 56 մրցանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031