Քյարամյանին չեմ զանգել՝ իմ հարազատների մեջ հանցագործներ չկան. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասում է՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին զանգ չի կատարել՝ միջնորդելու, որ իր բարեկամներին վերաբերող գործերին միջամտի։

«Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան, ես որևէ մեկին նման զանգ չեմ արել, խնդրում եմ՝ հարցի հասցեատիրոջը փոխեք»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նա։

Դիտարկմանը՝ զանգահարողների բարեկամների մեջ կա՞ն հանցագործներ՝ նա արձագանքեց. «Ես նման բա՞ն ասացի, ես իմ մասով պատասխանեցի»։

Հիշեցնենք՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի տղայի գործով իրեն մի քանի անգամ զանգահարել են։

Տեսանյութեր

Լրահոս