Որակում մի՛ տվեք. մտավախություն չունեմ, որ հերթն ինձ կհասնի. Անահիտ Ավանեսյան

Հանրային լսումները շատ կարևոր են, դա մեխանիզմ է՝ բարձրաձայնելու և լսելու հասարակության շրջանում տեղի ունեցող իրադարձությունները և ևս մեկ անգամ շեշտադրելու, թե որն է մեր քաղաքականությունը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում հանրային լսումների ժամանակ միջադեպին՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ ինքը կցանկանար, որ քննարկումները լինեն կառուցողական մթնոլորտում։

Դիտարկմանը, թե տարբեր արշավներ, ստորագրահավաքներ են սկսվել տարբեր նախարարների դեմ, արդյո՞ք մտավախություն չունի, որ դրանք իրեն էլ կհասնեն՝ պատասխանեց.

«Ոչ, նման մտավախություն չունեմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031