Անհոգ եղեք, թմրանյութից ոչ ոք ոչ մի գրամ չի վերցրել ու չի իրացրել. Արմեն Աբազյանը՝ Ագնեսա Խամոյանին

Մոտ 1 տոննա կոկաինով բեռը, որը տեղաբաշխված էր մրգի 25 արկղերի մեջ, անցել է մաքսատան կանաչ միջանցքով, քանի որ տվյալ ներկրողը մինչ այդ ունեցել է վստահելի վարքագիծ: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։

«Արգելված բեռը անցել է մաքսատան կանաչ միջանցքով, քանի որ մինչ այդ միրգ ներկրողին` «Մրգենի» ընկերությանը (որի բեռնատարներում հայտնաբերվել էր կոկաինը) ներկրման արտոնյալ հնարավորություն տրվել էր»,- ավելացրեց Աբազյանը:

«Մրգենի» ընկերությունը պարբերաբար միրգ է ներկրել, նախկինում առանձնապես խնդիրներ չի ունեցել, և այդ պատճառով նրա բեռներն անցել են կանաչ միջանցքով։ Աբազյանի խոսքով` հերթական ներկրվող խմբաքանակի մեջ մաքսային ծառայության աշխատակիցները կոկաին են հայտնաբերել։ Կոկաինի ընդհանուր ծավալը հետագայում հստակեցվել է` ոչ թե 1 տոննա, այլ մոտ 800 կգ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս