
Այսօր եմ այդ առաջարկը ստացել, նստած մտածում եմ. հեշտ որոշում չի. Ալեքսանդր Սիրունյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին՝ առաջարկելով զբաղեցնել Արդարադատության նախարարի պաշտոնը։
Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Սիրունյանը՝ նշելով, որ այսօր է առաջարկը ստացել, հիմա մտածում է՝ ընդունի՞, թե՞ ոչ։
«Ես այսօր եմ դրա մասին իմացել, հիմա նստել, մտածում եմ։ Դեռ որոշում չունեմ, քանի որ մի քիչ առաջ եմ իմացել։ Ինձ առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցներից մեկը։ Ինձ ժամանակ են տվել, մտածում եմ, ամեն դեպքում դա հեշտ որոշում չէ»,-ասաց Սիրունյանը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն այդ պաշտոնում։
Այս պահին քննարկվում են Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունները։