Տրասպորտի գինը կփոխվի հունվարից, քաղաքացիների ընդհանուր բյուջեի վրա մեծ ազդեցություն չի լինի. Ավինյան
Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի իրականացվել է 8,5 մետրանոց 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի գնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Ավինյանը։
«Այս պահին առաջին խմբաքանակը եկել է, 22 ավտոբուս Երևանում է, 10 տրոլեյբուս։ Մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։ Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են: Տրոլոյբուսների մակնիշն այլ է նախորդներից : Վերջնականացնելու համար տրանսպորտային ռեֆորմը մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Ինչ վերաբերում է տրանսպորտի գնին, ապա Ավինյանը նշեց, որ տրասպորտի գինը կփոխվի հունվարից, ովքեր շատ են օգտվում տրասնպորտից, ապա նրանց մոտ ծախսը կնվազի, իսկ նրանք, որոնք քիչ են օգտվում` գուցե հարաբերական լինի, ընդհանուր բյուջեի վրա ազդեցություն չի լինի: