Բանակի դերն անվտանգության ապահոման գործում առաջնային չէ, առաջինը չէ. Փաշինյան

Իմ համոզմունքն է նաև այն, որ տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն և կայունություն: Սա շատ կարևոր հանգամանք է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին՝ բանակ, երրորդ հերթին՝ բանակ: Բայց այն իրավիճակում, երբ անվտանգություն ասելով առաջին, երկրորդ և երրորդ հերթին հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի և չի կարող լինել: Բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերակատարումը առաջինը չէ և երկրորդը չէ: Էլի եմ ասում. եթե առաջինը կամ երկրորդն է, նշանակում է՝ անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի, և անվտանգության համակարգը լիարժեքորեն խարխլված է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս