Բաժիններ՝

Կոբախիձեն զգուշացրել է՝ «Փորձեք հեղափոխություն անել, անհաջող փորձեր են լինելու»

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով երկրի խորհրդարանի կողմից ընդունված և Արևմուտքի դժգոհությունը հարուցած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին, այն անվանել է հեղափոխության թափանցիկության մասին օրենք։

«Այս օրենքն ընդունվել է՝ հաշվի առնելով կոնկրետ համատեքստ։ Այս համատեքստը հետևյալն էր. ՀԿ-ների մասնակցությամբ Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու երկու փորձ եղավ։

Մենք բոլորին, այդ թվում՝ օտարերկրյա կոնկրետ սուբյեկտներին ասում ենք՝ խնդրեմ, կարող եք փորձել հեղափոխություն կազմակերպել Վրաստանում, բնականաբար, այդ փորձերը անհաջող են լինելու, բայց եթե ցանկանում եք հեղափոխություն կազմակերպել Վրաստանում, խնդրում եմ դա արեք թափանցիկ»,- նշել է Կոբախիձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031