Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում կարճատև զրույցներ է ունեցել պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ

Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում ընթացող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակներում հակիրճ զրույցներ է ունեցել Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, ինչպես նաև պետական և պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների հետ:

Քննարկվել են գլոբալ և տարածաշրջանային իրողություններին և անցուդարձերին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031