Գնել Սանոսյանը «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Չիլինգարյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՏԿԵՆ-ի օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչության պետի պաշտոնը:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենին կատարած աշխատանքի համար, ապա շնորհավորել է Վարդան Չիլինգարյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Չիլինգարյանն ունի մասնագիտական բարձր որակներ և կկարողանա արդյունավետ կառավարել այս ոլորտը:

Չիլինգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար:

Չիլինգարյանը հավաստիացրել է, որ բոլոր խնդիրները կլուծվեն բարձր պատասխանատվությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031