Վրաստանում քննարկվել է ՀՀ ԶՈՒ և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։ Կողմերը կարևորել են պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։

Գեներալ-մայոր Արթուր Երոյանը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Թաթունաշվիլիի հետ։ Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները։

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի Ազգային պաշտպանական ակադեմիա, վարժանքների ու ռազմական կրթության հրամանատարության համազորային և միացյալ վարժանքների ու գնահատման կենտրոններ, ինչպես նաև սերժանտական ակադեմիա, որտեղ ներկայացվել են կրթօջախների և կենտրոնների գործունեությունն ու ծրագրերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031