Բաժիններ՝

20-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր համաքաղաքացուն

Սեպտեմբերի 27-ի ժամը 23.31-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի:

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ Տիգրան Կ.-ն է: Պարզվել է նաև, որ ժամը 22.40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածներ էր հասցրել համաքաղաքացի 20-ամյա երիտասարդը:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 3.20-ին, նա ներկայացել է Տարոնի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ ինքն է ծալովի դանակով հարվածներ հասցրել Տիգրան Կ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հայտնել է նաև, որ դանակն այնուհետև նետել է Փամբակ գետը:

20-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն:

`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս