Պնդումները, թե Հայաստանը ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ համաձայնել է, որ իր տարածքում երրորդ ուժերը ապահովեն անվտանգություն, իրականության խեղաթյուրում է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին
ՀՀ իշխանությունը լիովին երաշխավորում է իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը. այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։ Ուզում եմ ավելացնել, որ նույնպիսի խեղաթյուրումներ են այն պնդումները, թե իբր Հայաստանը համաձայնել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների»,- ասել նա։