Բաժիններ՝

Մյունխենի դատարանը մեղմել է Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանի պատիժը

Մյունխենի դատարանը վերանայել է Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանի պատիժը: 54-ամյա գերմանացին մեղավոր էր ճանաչվել հարևանի գույքը վնասելու, ավտոկայանատեղիից խարդախությամբ օգտվելու և ոստիկանին անպատվելու համար: Հետագայում երրորդ կետը հանվել էր գործից, իսկ մնացած երկուսի մասով Լեմանն ընդունել էր իր մեղքը:

Նախկին ֆուտբոլիստը պետք է տուգանվեր 420.000 եվրոյով, սակայն դատարանը մեղմել է վճիռը և տուգանքի չափը նվազեցրել է մինչև 135.000 եվրո:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը Յենս Լեմանը էլեկտրական սղոցով միտումնավոր վնասել էր հարևանի նոր կառուցած ավտոտնակի տանիքը:

Ավելի ուշ Լեմանը Մյունխենի օդանավակայանի ավտոկայանատեղիից հեռացել էր առանց վճարելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031