
UBPay համակարգը միացել է IAMTN միջազգային ասոցիացիային

UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը դարձել է Դրամական փոխանցումների ցանցերի միջազգային ասոցիացիայի՝ IAMTN-ի անդամ:
IAMTN-ը միավորում է բանկերին, վճարային համակարգերին, էլեկտրոնային փողի կազմակերպություններին և բջջային օպերատորներին: Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է կառավարությունների, վերահսկող մարմինների, ասոցիացիաների և մասնավոր ընկերությունների հետ՝ ավելի անվտանգ, հուսալի, արագ, մատչելի և թափանցիկ ձևով միջազգային փոխանցումների և վճարումների իրականացման գործընթացին աջակցելու համար:
UBPay-ը ապահով և արագ դրամական փոխանցումների հարթակ է Հայաստանում և ամբողջ աշխարհում բանկերի և վճարային կազմակերպությունների համար: UBPay-ի օպերատոր և հաշվարկային բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է՝ Յունիբանկը: