Ազգային խայտառակություն է, երբ ջերմ ժպտում ես մի մարդու, ով ցեղասպանություն է իրականացրել. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ազգային խայտառակություն է համարում Նիկոլ Փաշինյանի պահվածքը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը:

«Գիտեք, հարաբերություններ կարգավորելը երկրի իշխանության պարտականություններից մեկն է, բայց այդ հարաբերությունները պետք է արժանապատիվ լինեն: Երբ հրավեր ոչ թե ստանում ես, այլ դու ես խնդրում, երբ դու ժպտերես դեմքով հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որը ցեղասպանություն է իրականացրել ու աջակցել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությանը, ազգային խայտառակություն է, նսեմացման պահ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ Օհանյանի` թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ ճնշումներ ու պարտադրանքներ է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս