Մարինացված տավարի միս
Բաղադրիչները՝
- 6 կտոր տավարի միս, յուրաքանչյուրը՝ մոտ 250 գ
- 1 շիշ կարմիր չոր գինի
- 150-200մլ կոնյակ
- 120մլ պորտվեյն
- 2 միջին գազար
- 1 միջին գլուխ սոխ
- 50գ կարագ
- 250գ կրեմ-ֆրեշ կամ թթվասեր
- 1 ճյուղ թարխուն
- 2 ճյուղ ուրց
- 3 թ/գ հատիկավոր պղպեղ
- 1 դափնու տերև
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Մանր կտրատեք գազարն ու սոխը: Դրանք մսի կտորների ու թարխունի հետ տեղադրեք տափակ ափսեի մեջ: Վրան կարմիր գինի լցրեք: Ավելացրեք դափնու տերևը, ուրցը, աղն ու պղպեղը: Նվազագույնը 2 ժամով սառը տեղում դրեք:
Մսից հեռացրեք առաջացած հեղուկը: Թույլ կրակի վրա տաքացրեք կարագը:
Ուժեղ կրակի վրա տապակեք միսը, յուրաքանչյուր կողմը՝ 2 րոպե: Միսը հանեք կրակից, աղ ու պղպեղ արեք:
Մսով թավայի մեջ լցրեք կոնյակն ու այրեք: Թողեք ալկոհոլը մինչև վերջ այրվի: Միսը հանեք թավայից: Թավայի մեջ լցրեք հեղուկը, որը գոյացել է միսը աղ դնելուց (300մլ) ու պորտվեյնը, ավելացրեք կրեմ-ֆրեշը կամ թթվասերը: Հասցրեք եռման աստիճանի ու ցածր կրակի վրա 10 րոպե եփեք:
Ավելացրեք հատիկավոր պղպեղը: Միսը դրեք ափսեների մեջ, վրան լցրեք սոուսը:
Ուտեստը մատուցեք մակարոնի հետ:
Խորհուրդ. Կրեմ-ֆրեշը տիպիկ ֆրանսիական կաթնամթերք է: Եթե այն խանութներում չի վաճառվում, կարող եք փոխարինել ոչ յուղոտ թթվասերով կամ ինքներդ պատրաստել: Իսկ պատրաստելու համար պետք է հավասար չափաբաժիններով խառնել15-20 տոկոսանոց թթվասերն ու 30 տոկոսանոց սերուցքը: Ստացված խառնուրդը լցրեք հերմետիկ փակվող տարայի մեջ ու 12 ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա ևս 24 ժամ տեղադրեք սառնարանում: Վերջ. կրեմ-ֆրեշը պատրաստ է: