Բաժիններ՝

Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին առաջին տուրի հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկել է հիմնական փուլի առաջին տուրը: Իտալական «Յուվենտուս»-ը, տանն ընդունելով ՊՍՎ-ին, առավելության է հասել 3:1 հաշվով:

«Միլան»-ը նույն 3:1 հաշվով զիջել է «Լիվերպուլ»-ին:«Աստոն Վիլլա»-ն երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Յանգ Բոյս»-ի դարպասը: «Ռեալ»-ը Մադրիդում գերազանցել է «Շտուտգարդ»-ին 3:1 հաշվով: Գոլառատ  9:2 հաշվով «Բավարիա»-ն պարտության է մատնել Զագրեբի «Դինամո»-ին:

«Սպորտ»-ն էլ հաղթել է «Լիլ»-ին 2:0 հաշվով:Առաջին տուրի շրջանակներում սեպտեմբերի 18-ին կկայանան ևս 6 հանդիպումներ:

Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ն Անգլիայում կմրցի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս