
Տաշիրում բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 6 հոգի, որից 3-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարրաները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքեներից դուրս են բերել փրկարարները:
Օպերատիվ է գործել «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Կայքը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկն էլ խփել է խոշոր եղջերավոր անասունի, որը անկել է:
Պարզվում է նաև խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը: