Բաժիններ՝

Boeing-ի 30 000 աշխատողները շարունակում են գործադուլը

Boeing-ի ավելի քան 30 000 աշխատակիցներ, որոնք ԱՄՆ-ի արևմտյան ափի գործարաններում ինքնաթիռներ են կառուցում, արդեն չորրորդ օրն է՝ շարունակում են գործադուլը։ Արհմիությունների ներկայացուցիչներն ընկերության հետ պետք է բանակցությունները վերսկսեն սեպտեմբերի 17-ին։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Boeing-ի ամենախոշոր IAM արհմիությունն անցյալ շաբաթ մերժել էր չորս տարվա ընթացքում աշխատավարձը 25 %-ով բարձրացնելու առաջարկը։ Աշխատողները ցանկանում են, որ ընկերությունն ավելի բարձր աշխատավարձի առաջարկ ներկայացնի։

1930-ականներին IAM-ի Boeing-ի ստորաբաժանման ստեղծումից ի վեր սա արհմիության ութերորդ գործադուլն է։

Վերջին գործադուլը, որը կազմակերպվել է 2008 թվականին, տևել է ութ շաբաթ, որի ընթացքում, ըստ Reuters-ի, ընկերությունը կրել է օրական մոտ 100 միլիոն դոլարի վնաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս