Քյոլնի կենտրոնում պայթյուն է որոտացել
Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Քյոլնի կենտրոնում վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունը։ Ըստ ոստիկանության՝ ոչինչ չի վկայում այն մասին, որ միջադեպը կապված է ահաբեկչության հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պայթյունից վնասվել է Vanity գիշերային ակումբը։ Պայթյունի վայրին մոտ գտնվող անցորդներից մեկը թեթև վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Իր հերթին Deutsche Welle-ն հաղորդում է, որ ըստ Քյոլնի ոստիկանության ներկայացուցչի՝ պայթյունը տեղի է ունեցել չարագործների կանխամտածված գործողությունների պատճառով։