Բաժիններ՝

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց տարածքի վրա տասնյակ ԱԹՍ-ներ արձակելու մասին

Ռուսաստանի Բելգորոդի մարզի ղեկավարը հայտնել է, որ առավոտյան մարզը գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի կողմից, հարվածներ են հասցվել բնակելի շինությունների, տուժել է ութ մարդ: Այս մասին Գլադկովը գրել է իր Telegram ալիքում:

Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ուղղակի հարվածների հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենքի ապակեպատվածքը, բռնկվել է առանձնատուն և 15 ավտոմեքենա։ Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը լույս սեպտեմբերի 16-ի գիշերը երկրի տարածքի վրա է արձակել 56 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից 53-ը խոցվել են։

Ըստ գերատեսչության տեղեկագրի՝ հարվածի հիմնական ուղղությունը եղել է Կիևի մարզը, որտեղ խոցվել է շուրջ 20 ԱԹՍ։ Սեպտեմբերի 15-ին Խարկովի քաղաքապետը հայտնել էր, որ ռուսական ուժերը կառավարվող ավիառումբով հարված են հասցրել բազմաբնակարան շենքի, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 42-ը՝ վիրավորվել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս