
Խոշոր ավտովթար՝ Ազատի ջրամբարի ճանապարհին. «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Ազատի ջրամբարի մոտ բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, 3 հոգի էլ, որոնցից մեկը անչափահաս է, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։