Բաժիններ՝

Ջոն Բոն Ջովին օգնել է կամրջից նետվել փորձող կնոջը

Ամերիկացի ռոք աստղ Ջոն Բոն Ջովին ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում տեսահոլովակի նկարահանումների ժամանակ օգնել է դժվար իրավիճակում գտնվող մի կնոջ, որn անցել էր ճաղերից այն կողմ և կանգնել կամրջի եզրին։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նեշվիլի ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Բոն Ջովին և նրա թիմի անդամներից մեկը մոտենում կնոջը, զրուցում նրա հետ, այնուհետև օգնում վերադառնալ կամրջի ճաղերից այս կողմ։

Ոստիկանությունը գովասանքի խոսքեր է ասել Բոն Ջովիին և նրա թիմին՝ նշելով, որ միմյանց անվտանգ պահելու համար հարկավոր է բոլորի ջանքերի համախմբումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս