Մակրոնը նոր վարչապետ է նշանակել Միշել Բառնիեին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել Միշել Բառնիեին, որը նախկինում աշխատել է Մեծ Բրիտանիայի հետ բրեքզիթի հարցերով Եվրահանձնաժողովի բանակցող։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
Նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենում Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններից գրեթե երեք ամիս անց։
Ընտրությունների արդյունքներով ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն։
Ամենաշատ ձայները հավաքել էր ձախ ուժերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, իսկ Մակրոնի «Միասին» կոալիցիան գրավել էր երկրորդ տեղը։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալն ընտրություններից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել։