Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է, որ Իրանը վաղուց ՌԴ-ից գազի մատակարարումներ է խնդրում

Իրանը Ռուսաստանին խնդրում է գազ մատակարարել, դա լիովին իրագործելի նախագիծ է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Իրանը վաղուց է մեզնից մատակարարումներ խնդրում։ Դա նույնպես մեզ համար շատ հարմար վայր է, հանքավայրը մոտ է։ Կարծում եմ՝ սա լիովին իրագործելի նախագիծ է, նկատի ունեմ, որ շուկաները հսկայական են։ Իրանի հարևան երկրներում ևս պարզապես ահռելի պահանջարկ կա», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ը կվերականգնի գազի արտահանման ծավալներն ինչպես նոր շուկաների հաշվին, այնպես էլ դեպի ներքին շուկա՝ ռուսական տնտեսության աճի շնորհիվ։

Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն աստիճանաբար կմեծացնի գազամատակարարումն աշխարհի տարբեր տարածաշրջաններ. արդեն մատակարարումներ են արվում դեպի Չինաստան, ուսումնասիրվում են նաև այլ ուղղություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս