
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ

Օգոստոսի 31-ին` 2024-2025 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը:
Արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի կրթության մշակների ներկայությունը հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում, որտեղից սկիզբ է առել հայալեզու ուսուցումն ու կրթությունը։
Վեհափառ Հայրապետը, բարձր գնահատելով կրթագիտական առաքելության նվիրյալների գովարժան ծառայությունը, հայցեց Երկնավորից անսպառ եռանդ, ուժ ու կորով, օգտաշատ ծրագրեր ու համարձակ իրագործումներ՝ ի խնդիր ազգի արժանավոր սերունդների կրթության և գիտության ասպարեզում նորանոր ձեռքբերումների։