Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է Միացյալ Նահանգների 92 քաղաքացու մուտքը Ռուսաստան

ՌԴ արտգործնախարարությունը օգոստոսի 28-ին հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի՝ Միացյալ Նահանգների 92 քաղաքացիների մուտքը Ռուսաստան մշտապես արգելված է։

Ըստ «Коммерсантъ»-ի՝ նրանց թվում են ամերիկյան The Wall Street Journal, The Washington Post եւ The New York Times պարբերականների լրագրողները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դա անվանել է որպես «Վաշինգտոնի խելահեղ պատժամիջոցների կատաղության» պատասխան քայլ և խոստացել է հետագայում ավելացնել վերոնշյալ ցանկը։

«Բացի ուժային կառույցների և հետախուզական ծառայությունների տարբեր մակարդակների ղեկավարներից և պաշտոնյաներից, ռազմարդյունաբերական համալիրի առանցքային ընկերությունների ղեկավարներից և ֆինանսական հաստատություններից, որոնք զենք են մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին և հովանավորում Կիևի ռեժիմը, ցանկում ներառված են նաև առաջատար լիբերալ-գլոբալիստական ​​հոսանքների հարող պարբերականների աշխատակիցներ և լրագրողներ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի թելեգրամյան ալիքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս