Սթարմերն ու Շոլցը երկկողմանի պայմանագրով ձգտում են վերականգնել Բրիտանիա–ԵՄ հարաբերությունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում պայմանավորվել են աշխատել հավակնոտ պայմանագրի ուղղությամբ, որը կընդգրկի պաշտպանության ոլորտից մինչև առևտրին վերաբերող հարցեր, և կկազմի Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերականգնման մի մաս:

Այս մասին հայտնում է Reuters–ը: Նշվում է, որ Եվրամիության մեծ երկրներ՝ Գերմանիա և Ֆրանսիա, վարչապետ Քեյր Սթարմերի այցի նպատակն է օգնել Մեծ Բրիտանիային՝ դուրս գալու եվրոպական դաշնակիցների հետ նախկին պահպանողական կառավարության դյուրագրգիռ հարաբերություններից: Նոր պայմանագիրը կխորացնի համագործակցությունը գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի և մշակույթի ոլորտներում՝ միաժամանակ ավելացնելով առևտուրը:Սթարմերը շեշտել է, որ աճը իր կառավարության թիվը մեկ առաքելությունն է: «Եվ այն, ինչ մենք հստակ հասկանում ենք, այն է, որ Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում մեր գործընկերների հետ հարաբերություններ հաստատելը կարևոր նշանակություն ունի դրան հասնելու համար», -ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս