Հայտնի է Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած անձի ինքնությունը. նրան ձերբակալել են
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից ինչ են նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
Ըստ շենքի բնակիչների՝ պարզվել է, որ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տնից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։
ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ գիշեր արտառոց դեպք էր եղել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեում։
Շենքի 9-րդ հարկի բնակիչը, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, տանից իր էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
Երեկ ողջ գիշեր իրավապահ համակարգը փնտրում էր կատարողին ու արդյունքում ձերբակալել են 71-ամյա տարեց տղամարդու։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն: