Գերմանիայում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակահարելով սպանել է 3 մարդու, վիրավորվել են 8-ը

Գերմանիայի Զոլինգեն քաղաքում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակահարելով սպանել է 3 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը: 8 մարդ վիրավորվել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունն այս պահին մեծ թիմով որոնում է հանցագործին:

Հարցաքննվում են և՛ տուժողները, և՛ վկաները: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ հանցագործը պետք է  արագ հայտնաբերվի և պատժվի օրենքի ողջ խստությամբ:

«Զոլինգենում տեղի ունեցած հարձակումը սարսափելի իրադարձություն է, որն իսկապես ցնցել է ինձ։ Մարդասպանը դաժանաբար սպանել է մի քանի մարդու: Մենք սգում ենք զոհերի համար և կանգնած ենք հարազատների կողքին»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Շոլցը:

Տեսանյութեր

Լրահոս