Բաժիններ՝

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել են ոստիկանության կին ծառայողների հետ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և Հայաստանի ներքին գործերի  նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ՝ վերահաստատելու կանանց մասնակցության և առաջնորդության կարևորությունը ոստիկանական աշխատանքում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Միացյալ Նահանգներն ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում և հասարակության շրջանում»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս