Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակն ազատ են արձակվել
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյան գլխավորած «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն ազատ են արձակվել, այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
Ավելի վաղ կուսակցությունը հայտնել էր, որ երեկ ուշ երեկոյան առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են Արարատ Ավետիսյանը և Հայկ Ստեփանյանը: