Եգիպտոսի նախագահը կմեկնի Թուրքիա

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին առաջիկա օրերին պատասխան այցով լինելու է Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մեդիայում նշվում է, որ այցը նախատեսված է սեպտեմբերի 4-ին: Նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Կողմերը քննարկելու են Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները, տարածաշրջանում հրադադարի հաստատմանը:

Օրակարգից դուրս չեն մնալու նաև երկկողմ առևտրին վերաբերող հարցերը: Երկրները մտադիր են 10 մլրդ դոլար շրջանառության ծավալից այն հասցնել 15 մլրդ դոլարի:

Առևտրին զուգահեռ մտքեր են փոխանակվելու հեղուկ գազի, հանքարդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության, տուրիզմի և պաշտպանության ոլորտում ունեցած համագործակցության վերաբերյալ:

Նշվում է նաև, որ հանդիպումից հետո երկրների առաջնորդների գլխավորությամբ գումարվելու է Թուրքիա-Եգիպտոս բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ:

Տեսանյութեր

Լրահոս