Բաժիններ՝

Փրկարարները մարել են բեռնատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 23-ին, ժամը 23:45-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1986 թ․) խցիկում:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 24-ին, ժամը 00։22-ին, մարվել՝ 02:23-ին։ Այրվել են խցիկը և դիմացի անվադողերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս