 
                        Վարորդը դուրս է շպրտվել մեքենայից և հայտնվել է հանդիպակաց գոտիով երթևեկող «ՎԱԶ-2115»-ի տակ
 
                                    Օգոստոսի 22-ին, ժամը 14.30-ին, Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Բախման հետևանքով վարորդը` նույն գյուղի 20-ամյա բնակիչ Էրիկ Խ.-ն, դուրս է շպրտվել մեքենայից և հայտնվել հանդիպակաց գոտիով երթևեկող «ՎԱԶ-2115»-ի տակ:
Էրիկ Խ.-ն մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        