 
                        Ադրբեջանցի կինը թուրք ամուսնու հետ վեճից հետո իրեն գետն է նետել
 
                                    Ադրբեջանցի Քաբութար Բաբաևան Անթալիայում (Թուրքիա) ամուսնու հետ վեճից հետո իրեն նետել է գետը։ Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, նրա ամուսինը՝ Թուրքիայի քաղաքացի Էմին Յապիչիլարը, անմիջապես դիմել է փրկարար ծառայությանը։
Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել Բաբաևային՝ դուրս բերելով ջրից։ Հիվանդանոցում ստուգումներից հետո, նա գնացել է ոստիկանություն ու ցուցմունք տվել ամուսնու դեմ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        