Բաժիններ՝

Բոտսվանայում ավելի քան 2400 կարատ քաշով ալմաստ են գտել

Բոտսվանայի հյուսիս-արևելքում գտնվող Karowe հանքում 2492 կարատ քաշով ալմաստ են հայտնաբերել: Այս մասին հաղորդել է կանադական Lucara Diamond Corporation ընկերությունը

։ Այն աշխարհում երբևէ արդյունահանված ամենախոշոր ալմաստներից մեկն է։

«Մենք շատ ոգևորված ենք այս արտասովոր 2492 կարատանոց ալմաստի արդյունահանմամբ», – հայտարարել է ընկերության ղեկավար Ուիլյամ Լեմը` հավելելով, որ ալմաստն անվնաս հանել հնարավոր է եղել իրենց կողմից օգտագործվող նոր տեխնոլոգիաների և մոտեցումների շնորհիվ:

Վերը հիշատակված հանքում արդյունահանել են նաև 1758 և 1109 կարատ քաշով ալմաստներ։

Ընկերությունը չի հստակեցրել քարի որակն ու մոտավոր արժեքը։Ամենամեծ ոսկերչական ադամանդը լեգենդար «Կուլինանն» է («Աֆրիկայի աստղ»), որը կշռում է 3106 կարատ: Այն հայտնաբերվել է 1905 թվականի հունվարին ներկայիս Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում։

Քարը Տրանսվաալի բրիտանական գաղութի կառավարության կողմից փոխանցվել է Անգլիայի Էդվարդ VII թագավորին. մշակումից հետո ստացված ադամանդը տեղադրվել է բրիտանական միապետների գավազանում։

Ամենախոշոր ոչ ոսկերչական որակի ալմաստը հայտնաբերվել է Բրազիլիայում 1895 թվականին (3167 կարատ):Բոտսվանան Աֆրիկայում ադամանդների խոշորագույն արտադրողն է և աշխարհում երկրորդը՝ Ռուսաստանից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս