 
                        Ուղևորը ձերբակալվել. բաժին է հրավիրվել նաև վարորդը
 
                                    ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 21-ի գիշերային ծառայության ժամանակ, ժամը 2.30-ին, Զորակ գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Պարեկների հարցին ի պատասխան` ուղևորը հայտնել է, որ իր պայուսակում թմրանյութ կա: Ուղևորը` Մալիշկա գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդը, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Բաժին է հրավիրվել նաև վարորդը:
Բաժնում անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար: Նա, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        