Ե՛վ Լալայանը, և՛ Մինասյանը մեծանուն մարզիկներ են և լավ մարդիկ. Լաշա Տալախաձե
Փարիզի Օլիմպիական խաղերի ծանրամարտի գերծանրքաշային կարգի չեմպիոն Լաշա Տալախաձեն հետագա հաջողություններ է մաղթում ՕԽ արծաթեմեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանին:
«Ուրախ եմ, որ Լալայանը պատիվ է համարում ինձ հետ մրցակցելը: Ես միայն հաջողություն եմ մաղթում Վարազդատին: Հաջորդ խաղերին, երբ կավարտեմ կարիերաս, իրեն միայն ոսկե մեդալ եմ մաղթում: Լավ պայքար էր ծավալվել: Եվ Լալայանը և Մինասյանը մեծանուն մարզիկներ են և լավ մարդիկ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հայ լրագրողների հետ զրուցում ասաց Տալախաձեն:
Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումն արդեն երրորդ անգամ նվաճեց Վրաստանից Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 470 կգ արդյունք: