Բաժիններ՝

Պուտինը ստորագրել է գրականության մեջ թմրանյութերի քարոզչությունն արգելող օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է գրականության մեջ թմրանյութերի քարոզչությունն արգելող դաշնային օրենքը, որը նաև սահմանում է «հակաթմրանյութային քարոզչություն» հասկացությունը, համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:

Օրենքը սահմանում է, որ արվեստի և գրականության ստեղծագործությունները չեն ընկնի թմրանյութերի քարոզչության արգելքի տակ, եթե դա գեղարվեստական մտահղացման անբաժանելի մասն է կազմում և ժանրային առումով արդարացված է:

Ընդ որում, եթե այդպիսի ստեղծագործությունները շրջանառվում են, ապա դրանք պետք է ուղեկցվեն հատուկ մակնշմամբ՝ առողջության համար թմրամիջոցների վնասի, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության արգելքի մասին: Բացառություն են կազմում մինչև 1990 թվականի օգոստոսի 1-ը հրապարակված ստեղծագործությունները:

Բացի այդ, հստակեցվում է, որ թմրանյութերի քարոզչության արգելքը չի ազդի բժշկական, գիտական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերի վրա:

Փաստաթղթով սահմանվում է նաև «հակաթմրանյութային քարոզչություն» հասկացությունը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանված քրեական և վարչական պատասխանատվության վերաբերյալ տեղեկատվության տարածումը:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031