Զինծառայողների սոցիալական երաշխիքները կտարածվեն նաև ՊՊԾ աշխատողների վրա
ՀՀ-ում զինծառայողների սոցիալական երաշխիքները կգործեն նաև պետական պահպանության ծառայողների դեպքում:
«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Տեխնիկապես օրենքը դադարել է տարածվել պետական պահպանության ծառայության վրա այն բանից հետո, երբ 2023թ. ՊՊԾ-ն հանվեց Ազգային անվտանգության ծառայության կազմից և ձևակերպվեց որպես առանձին գերատեսչություն։ ՊՊԾ-ի նկատմամբ այս կարգավորումը կգործի, եթե ծառայության աշխատակիցները մասնակցեն մարտական գործողություններին:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում է միանվագ 10 մլն դրամ և ամսական 200-300 հազար դրամ՝ կախված զոհվածի կոչումից: Ամսական վճարումներ ստանում են նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։