Փարիզում բացվել է «Ստամբուլի տունը»
Ստամբուլի քաղաքապետարանի և Թուրքիայի օլիմպիական կոմիտեի համագործակցությամբ Փարիզի նորաձևության թանգարանում՝ «Palais Galliera»-ում բացվել է «Ստամբուլի տունը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացման արարողությանը մասնակցել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Օզգուր Օզելը և Փարիզում Թուրքիայի դեսպան Յունուս Դեմիրերը։ «Ստամբուլի տունը» բացվել է 2027-ին Ստամբուլում կայանալիք Եվրոպական խաղերի և 2036-ի Օլիմպիական խաղերի թեկնածության համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Փարիզի 2024 թ. ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում պաշտոնապես բացվել էր «Հայաստանի օլիմպիական տունը»:



