Բաժիններ՝

«Շնորհակալ ենք Քեզ, Արթուր Ալեքսանյան». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալ ենք Քեզ, Արթուր Ալեքսանյան։

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի կենդանի լեգենդ է։

Կյանքն ու մասնավորապես սպորտը բաղկացած է հաջողությունից ու ձախողումից,հաղթանակից ու պարտությունից։

Ողջ հայությունը Փարիզ 2024-ից նախ եւ առաջ սպասում էր Արթուր Ալեքսանյանի օլիմպիական ոսկին։

Բայց այս անգամ ճակատագիրը ժպտաց հակառակորդին։

Արթուրն իրական լեգենդ է։

Նա եզակի մարզիկներից է, ով 4 օլիմպիադաներում /Լոնդոն -2012, Ռիո-2016, Տոկիո-2020, Փարիզ-2024/ եղել է ուժեղագույնների շարքում։

Արթուրը 4 օլիմպիական շրջան ֆավորիտ է։

Նույնիսկ երեկվա մենամարտից հետո նա մնում է ֆավորիտ։

Նա նորագույն շրջանի հայ մեծագույն սպորտսպենն է։

Նա ասելիք ու անելիք հաստատ ունի։

Նա դեռ մեզ ուրախացնելու է։

Արթուրը ոչ միայն հզոր մարզիկ է։

Բոլորս ենք հիշում Ռիո 2016 -ը, երբ Արթուրը պարգեւատրման արարողություն դուրս եկավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերված համազգեստով։

Արթուրը հաղթանակի սիմվոլ է:

Շնորհակալ ենք Քեզ, Արթուր Ալեքսանյան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031